Պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանում` «Վիտես» ՍՊԸ
ք. Երևան, Աճառյան 41/3
Հեռ.` 010 28 86 86
BRP
195 -ը անվադողի լայնությունն է մմ-ով:
65-ը անվադողի պրոֆիլի բարձրության և լայնության տոկոսային հարաբերությունն է:
R-ը բնութագրում է անվադողի կառուցվածքը՝ռադիալ: Այսպիսի կառուցվածքի հեղինակը Michelin-ն է: Այժմ մարդատար ավտոմեքենաների համար դիագոնալ կառուցվածքով անվադողեր չեն արտադրվում: 
15-ը ցույց է տալիս անվահեծի տրամագիծը դյույմով:
91-ը անվադողի բեռնվածության ինդեքսն է: 
T-ը արագության ինդեքսն է: 
                                                                   Արագության ինդեքսներ
                                    

Ինդեքս

Առավելագույն արագություն կմ/ժ

Ինդեքս

Առավելագույն արագություն կմ/ժ

F

          80

Q

          160

G

           90

S

          180

J

         100

T

          190

K

         110

H

          210

L

         120

V

          240

M

         130

W

          270

N

         140

Y

          300

P

         150

ZR

        >270

 

M&S (Mud & Snow)-Այսպիսի նշանով անվադողը հնարավոր է օգտագործել բոլոր եղանակներին, ձյան և ցեխի պայմաններում:

Outside մակագիրը նշանակում է, որ անվադողն ասիմետրիկ է, և այն տեղադրելիս պետք է հետևել որ Outside մակագիրը լինի ավտոմեքենայի արտաքին կողմից:

Tubeless մակագիրը նշանակում է, որ անվադողը նախատեսված է առանց օդափուչիկի օգտագործման համար: Եթե անվադողի վրա բացակայում է այս մակագիրը, ապա դա նշանակում է, որ անվադողը պետք է օգտագործվի միայն օդափուչիկով: 

2012-09-20
BRP
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին` ուղարկելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն: Ուղարկել
SITE DEVELOPED BY IMPRESARIO PRODUCTIONS
© 2010 VITESSE LTD.