Ընկերության պատմությունը սկսվում է հեռավոր 1872 թ., երբ 23 ամյա Ջովաննի Բատիստա Պիրելլին (Giovanni Battista Pirelli), Շվեյցարիայում քիմիա ուսումնասիրելուց հետո վերադարձավ Միլան: Գտնելով մի քանի ուղեկից, նա ձեռք է բերում մի գործարան և հիմնում G.B. Pirelli & C ընկերությունը: Գոյության սկզբնական տարիներին գործարանն արտադրում էր ռետինե արտադրանքի բավականին մեծ շարք: Առաջին անվադողերը սկսել են արտադրվել 1894 թ.` հեծանիվների համար: Իսկ ավտոմեքենաների անվադողեր ընկերությունը սկսել է արտադրել 1901 թ.:
Ընկերությունն ակտիվ մասնակցություն էր ցուցաբերում ավտոմրցարշավներում, լավ հասկանալով, որ յուրաքանչյուր հաղթանակ կհանդիսանա լավ գովազդ: Այդպես էլ տեղի ունեցավ, երբ 1907 թ. Pirelli անվադողերով զինված Itara 35/45 HP ավտոմեքենան հաղթեց Պեկին-Փարիզ մրցավազքում: Այդ հաջողությունը թույլ տվեց Pirelli-ին իր դիրքերն ամրապնդել անվադողերի միջազգային շուկայում: Համաշխարհային պատերազմից հետո Pirelli-ի սկսեց մասնակցել Ֆորմուլա-1:
1962 թվականը ընկերության համար նշանավորվեց հանրահայտ “Pirelli օրացույցի” ասպարեզ գալով: Օրացույցի նկարներում անվադողերի մասին նույնիսկ չէր էլ հիշվում, միայն 1984 թվականից սկսված սկսեցին օգտագործվել անվադողերի հետքեր ավազի, կանանց հագուստների և աքսեսուարների վրա: Օրացույցի բոլոր համարներն ունեն մեծ արժեք:
Այսօր Pirelli ընկերությունն անում է ամեն ինչ, որպեսզի իր հաճախորդին ներկայանա բացառապես բարձորակ արտադրանքով: Ընկերության բազմամյա ավանդույթները և փորձը հնարավորություն են տալիս հանրությանը ներկայանալ նորարարական մոդելներով, որոնք անտարբեր չեն թողնում ավտոսիրողներին:
Pirelli ժամանակակից անվադողերն ակտիվ մասնակցություն ունեն մոտո- և ավտոմրցավազքերում: 2011-2013 ժամանակահատվածում Pirelli-ն հանդիսանում է Ֆորմուլա-1 մրցարշավի էքսքլյուզիվ մատակարար: