Անվադողերի արտադրության համաշխարհային առաջատար, որը հանրությանն է ներկայանում նորարարական մտահղացումներով և տեխնիկական նոր լուծումներով: Ընկերությունը թողարկում է նաև տուրիստական ուղեցույցներ, հյուրանոցների և ռեստորանների ուղեցույցներ, ճանապարհային քարտեզներ, ատլասներ և մատուցում է շարժունակությունը բարձրացնող թվային ծառայություններ:
Անվադողերի արտադրության համաշխարհային առաջատար, Ֆորմուլա-1-ի էքսքլյուզիվ մատակարար: Համատեղելով տնտեսական շահութաբերությունը սոցիալական պատասխանատվության հետ, ընկերությունը ներկայացնում է “green performance”, որի շրջանակներում նախագծում և արտադրում է անվադողեր, որոնց արդյուանվետությունը նվազեցնում է թունավոր արտանետումները մթնոլորտ:
Ընկերություն, որն առաջինն առաջարկեց ձյունագնացի ժամանակակից կոնցեպտը Նորարարությունն ու ադրենալինի պայթյունը մշտապես ներկա են Bombardier Recreational Products-ի Can-Am ամենագնացների, Ski-Doo ձյունագնացների և Sea-Doo ջրագնացի վարման ժամանակ:
Ընկերության անվադողերն ավտոսիրողների կողմից գնահատվում են իրենց ապահովության և որակի համար: Ճանապարհային և եղանակային էքստրեմալ պայմաններն իդեալական են` զգալու BFGoodrich անվադողերի ողջ լրջությունը: Ընկերությունը Michelin-ի ստորաբաժանումն է, որը էքստրիմի սիրահարենրին հանդես է գաիս նորանոր տեսականիով:
Մարդատար և բեռնատար մեքենաների անվադողերի կենտրոնների պրոֆեսիոնալ ցանց: Այն իրենից ներկայացնում է “ամեն ինչ մեկում” համակարգ, որտեղ բացի անվադողերի վաճառքից մատուցվում են նաև անվադողերի հետ կապված ծառայություններ:
Ընկերությունը Michelin-ի դուստր ձեռնարկությունն է, արտադրում է բարձրորակ անվադողեր բեռնատար ավտոմեքենաների, ավտոբուսների և կցասայլերի համար: Kormoran առաջին հերթին բարձրորակ արտադրանքի և խելամիտ գնի համադրություն է:
Ընկերությունն հիմնականում զբաղվում է սկուտերների արտադրությամբ, այդ թվում նաև մանուկների համար: Սկուտերի և ճամպրուկի համադրությունն իրական հեղափոխություն է` ստեղծված այն մարդկանց համար, ովքեր սիրում են թեթև ճանապարհորդել: