2012-07-11
MICHELIN-ը ներկայացրել է ամառային նոր անվադող MICHELIN Primacy 3 Ռուսաստանի Դաշնության և ԱՊՀ երկրների համար:
Հուլիսի սկզբին Կազանում` KazanRing ճանապարհին, կայացավ MICHELIN Primacy 3 ամառային նոր անվադողերի լայնածավալ շնորհանդեսը լրատվամիջոցների, Ռուսաստանում և ԱՊՀ-ում MICHELIN ընկերության դիլերների և գործընկերների համար: Նորույթը կհայտնվի վաճառքում 2013 թվականի գարնանը: Այս ամառային ավադողը ճանապարհային երթևեկության անվտանգության նոր դարաշրջան է բացում նրանց համար, ում կարևոր է ունենալ վստահության զգացում իր և իր ուղևորների համար, ցանկացած եղանակին:
MICHELIN Primacy 3-ը նախատեսված է միջին և բիզնես դասի ավտոմեքենաների համար: Ի տարբերություն նախորդ մոդելի նորույթը ապահովում է ավելի բարձր մակարդակի անվտանգություն, բարելավված միանգամից երեք ուղղությունններով` չոր ճանապարհին, թաց ճանապարհին և շրջադարձին: Ձեռք բերված բարեփոխումները, անվտանգության միանգամից երեք մակարդակներում, արտացոլվում են անվադողի անվամբ` Primacy 3: Բացի շղթայակցման հատկությունների, անվադողին առանձնացնում է ավանդաբար բարձր ցուցանիշները ևս երկու ուղղություններով` կիլոմետրաժ և վառելիքի արդյունավետություն:
Այս հատկանիշների համադրության ապահովման նպատակով MICHELIN ընկերությունը նախաձեռնել է զարգացման գործընթաց, որը հիմնված է եղել Եվրոպայում ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառների մանրակրկիտ վերլուծության համար: 60 ինժեներներից կազմված թիմը, 3 տարվա ընթացքում աշխատում էր այս անվադողի ստեղծման վրա: Տեխնոլոգիական կենտրոնում և խմբի որոշ գործարաններում պատրաստվել են մոտ 25000 նախատիպեր անվադողերի տեխնիկական բնութագրերի և արդյունաբերական գործընթացների մշակման նպատակով: Փորձարկման գործընթացում այն անցել է ավելի քան 20 միլիոն կիլոմետր ճանապարհ, տարբեր եղանակային պայմաններում:
2013 թվականին MICHELIN Primacy 3 անվադողը հասանելի կլինի 18 չափերով, Ռուսաստանի Դաշնության և ԱՊՀ-ի շուկաներում, H, V, W, Y ինդեքսի արագությամբ և 16-19 մատնաչափի հարթակի տրամագծով: Հետագայում չափերի տիրույթը կընդլայնվի:
նախորդ էջ