2012-03-27
Նոր էլեկտրական Can-Am Commander SSV
BRP-ն Շերբրուկում տեղակայված իր նոր գործարանում կսկսի հավաքել իր հիմնական ապրանքային գծից տարբերակված ամենագնացներ:
նախորդ էջ
Այդ նոր գործարանը կմասնագիտանա այդպիսի հատուկ մեքենաների հավաքմամբ, որպեսզի բավարարի տարբեր հաստատությունների, գործակալությունների և իհարկե իր սպառողների պահանջմունքները:
Նախորդ տարի Մոնրեալում BRP Club-ում ներկայացվեց այդպիսի մեքենաներից մեկը`էլեկտրական Can-am Commander SSV-ի նախատիպը:
Նոր մեքենան առաջխաղացնելու համար BRP կօգտագործի Can-Am Roadster-ի համար կիրառված նույն մարկետինգային ծրագիրը:
Արդեն այս տարվա հուլիսի 1-ից մեքենան արդեն վաճառքի կհանվի Կանադայի և ԱՄՆ-ի մի քանի դիլերների մոտ:
Առաջին էլեկտրական Can-Am Commander SSV մեքենան պատկանելու է Շերբրուկի համալսարանին, որտեղ էլ նախագծվել է մեքենայի էկետրական տեխնոլոգիան: Մեքենայի արագությունը կազմում է 40-160 կմ/ժ` կախված վարման պայմաններից (տեղանքային պայմաններ, ջրի ջերմաստիճան, մարտկոցի տեսակ...)
նախորդ էջ